Ծառուկյան. Ինչ էլ փոխվի-չփոխվի, ես կամ, եղել եմ, կմնամ

Ծառուկյան. Ինչ էլ փոխվի-չփոխվի, ես կամ, եղել եմ, կմնամ

PanARMENIAN.Net - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել հեղափոությունից մեկ տարի անց, ասել է, որ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն:

Անդրադառնալով այն հարցին, թե իր մաշկի վրա ի՞նչ փոփոխություններ է զգում հեղափոխությունից հետո՝ Ծառուկյանն ասել է. «Ես ոնց ապրել եմ, նենց ապրում եմ, ինչ էլ փոխվի-չփոխվի, ես կամ, եղել եմ, կմնամ, որովհետև իմ պահվածքը, աշխատանքն ու նվիրվածությունը ոչ մի բան չի փոխում»:

«Խոստումներ են հեղափոխությունը: Այսօր պետք է իրականացվի այն, ինչ ժողովուրդը լսում էր հեղափոխության ժամանակ: Ժողովուրդը սպասում է ավելի լավ ապրելուն, կյանքը բարեկեցիկ դարձնելուն, իսկ դրա համար հեղափոխությունից հետո անհրաժեշտ էր տնտեսական հեղափոխություն, որ ժողովրդի ժպիտն ու փայլը պահպանվի», - ասել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ինքը ներկայացրել է տնտեսական հեղափոխության իր տեսլականն ու առանց դրա հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել:

Նա նշել է, որ Փաշինյանից դժգոհ չէ, այլ նրա թիմի գրեթե 97 տոկոսից է դժգոհ.«Փաշինյանից դժգոհ չեմ, թիմից եմ դժգոհ: Ամեն ոլորտում փորձառու մարդ պիտի լինի»:

Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին և մասնավորապես պետական կառավարման համակարգում սպասվող կրճատումներին, ասել էր, որ մարդիկ գնացել են հեղափոխության, որ ոչ թե կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր բացվեն:«Մենք մեր ծրագիրը ներկայացրել ենք, ասել ենք՝ այսօր եթե ժողովուրդը գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր, ներդրումներ, աշխատավարձի բարձրացում, վարկի տոկոսների նվազեցում, հարկի պակասեցում լինի»,-ասել էր նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---