ԱՄՆ-ն կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Հարավային Օսեթիայի տարածքում 8 օգոստոսի 2008 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահագները կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Հարավային Օսեթիայում: «Մենք դիմում ենք Մոսկվային, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Հարավային Օսեթիայի իշխանությունների վրա` ռազմական գործողությունների դադարեցման նպատակով»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում:Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խնդրել է ԱՄՆ-ին օգնել Վրաստանին Ռուսաստանի դեմ պատերազմում: Իր հերթին, Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Կախա Լամայան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը «շատ մոտ են պատերազմին», եթե արդեն պատերազմական դրությունում չեն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը մտան Հարավային Օսեթիայի տարածք: Վրացական զորքերը օգոստոսի լույս 8-ի գիշերը սկսել են չճանաչված Հարավային Օսեթիայի հանրապետության մայրաքաղաք Ցխինվալի վրա հարձակումը: Ինչպես հաղորդում է Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 7-ին մոտավորապես 23:30-ին տեղի ժամանակով վրացական Էրղնեթի, Նիկոզի գյուղերի կողմից ծանր հրետանուց կրակ է բացվել Ցխինվալի ուղղությամբ: Օգոստոսի 8-ի առավոտյան վրաց զինվորականները գրավել են Ցխինվալիի մի շարք շրջաններ եւ մերձակա 11 գյուղերը: Վրաց-օսական հակամարտության գոտու խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Մարատ Կուլախմետովը հայտարարել է, որ զանգավածային ռմբակոծության արդյունքում Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը գրեթե ամբողջովին ավերվել է: «Երկարաժամ ռմբակոծության արդյունքում Ցխինվալին ոչնչացել է»,- ասել է Կուլախմետովը: Հաղորդվում է, որ քաղաքում այժմ խաղաղություն է. կրակոցներ չեն հնչում, Ցխինվալիում հրդեհներ են: «Այնպիսի տպավորություն է, որ այրվում է ամեն երկրորդ տունը»,- հաղորդում է Ինտերֆաքսի թղթակիցը: Մինչդեռ, մի շարք աղբյուրների համաձայն, ռուսական զրահատեխնիկայի շարասյունը մտնում է քաղաք: Ինչպես հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Հարավային Օսեթիայի տարածք են մտել մոտ 150 ռուսական տանկ եւ զրահամեքենա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |