Մարուքյանի պաստառը, Սերժ Սարգսյանի կոստյումը, Փաշինյանի խոստումը

Մարուքյանի պաստառը,  Սերժ Սարգսյանի կոստյումը, Փաշինյանի խոստումը

PanARMENIAN.Net - ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ամբիոնի մոտ ելույթ ունենալիս, հանել է իր պիջակը:

Նա նշել է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում»:

«Ինչու՞ է իշխանությունը հագել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը: Հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք անել հետևյալ բանը՝ ասում եք՝ այս կոստյումի այս կոճակները հանում ենք, մեկ էլ այս կողմից երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ այս կոստյումը արդեն մենք հագնում ենք, սա լավ կոստյում է: Ուրեմն այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել, և սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ», - դիմել է նա իշխող «Իմ քայլին»:

Նա նաև հետաքրքրվել է, թե ինչու այս նախագծով «վարչապետի խոստումը չի կատարվել»:

Նա հիշեցրել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը կարծում է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, հետևաբար, մտնելու են կառավարության կառուցվածք։ Մարուքյանը ներկայացրել է կառավարության կառուցվածքի իրենց տարբերակը, ըստ որի պետք է ստեղծվի Ներքին գործերի նախարարոություն և Ազգային անվտանգվության նախարարություն:

«Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարագն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխել: Այդ երկու կոճակը հանելով՝ վարչապետը մնացել է ԱԱԾ պետը, մնացել է ոստիկանության պետը»,- ասել է Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորը պաստառի վրա ներկայացրել է Կառավարության կառուցվածքի՝ իրենց տարբերակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---