Զեյնալյան. Հաշվարկ չկա, թե օպտիմալացումից որքան գումար կտնտեսվի՝ դա դինամիկ պրոցես է17 ապրիլի 2019 - 13:35 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ հնարավոր չէ հաշվարկել, թե որքան գումարի խնայողություն կտա նախարարությունների օպտիմալացումը: ԱԺ-ում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Որևէ մեկը չի կարող հաշվարկել, թե որքան գումար կխնայվի նախարարությունների օպտիմալացումից, քանի որ դա դինամիկ պրոցես է։ Հնարավոր չէ չոր հաշվարկ կատարել, չկան նաև հաշվարկի մեխանիզմներ։ Մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու, մի քանի հարյուր էլ՝ ժամանակի ընթացքում»,- ասել է նա՝ հավելելով, որ դա տևական պրոցես է: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով օպտիմալացում է իրականացվել կառավարության կազմում, 17 գործող նախարարություններից 5 կրճատվել է: Նոր կառավարությունում 12 նախարարություն կա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |