ԶԼՄ. Շրի Լանկայի սցենարով ահաբեկչություններ հնարավոր են նաև Հնդկաստանում և Մալդիվներում29 ապրիլի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների սցենարը կարող է կրկնվել նաև այլ երկրներում, որտեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը, գրում է The Telegraph-ը՝ հետախուզական ծառայությունների վրա հղումով: Առավել հավանական օբյեկտներ են համարվում Հնդկաստանն ու Մալդիվները, ինչպես նաև Քենիայի և Թանզանիայի զբոսաշրջային հատվածները: Ինչպես հայտնել են The Telegraph-ի աշխատակիցները, «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում և Իրաքում ջախջախումից հետո հեռանում են Մերձավոր Արևելքից և կարող են կենտրոնանալ ահաբեկչական գործողությունների կազմակերպման վրա հանգստավայրերում: Եթե նախկինում ԻՊ առաջնորդները շատ ջանք ու ժամանակ էին հատկացնում գրավյալ տարծքներում կառավարմանն ու կյանքի կանոնակարգմանը, ապա այժմ կարող են ամբողջությամբ կենտրոնանալ պայթյունների կազմակերպման ու հարձակումների վրա, գրում է «Վեդոմոստին»: «Խալիֆաթը ոչնչացված է, սակայն մոտ ապագայում մենք կարող ենք նոր խնդրի առջև կանգնել՝ ԻՊ գրոհայինները կտարածվեն աշխարհով մեկ և կորոնեն ահաբեկչություն կազմակերպելու հնարավորություններ՝ մեկ անգամ ևս իրենց գոյության մասին բարձրաձայնելու նպատակով»,-ասել է պարբերականի աղբյուրը: Շրի Լանկայում պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |