«Ազատ հայրենիքը»՝ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարության մասին. Իրականության հետ կապ չունի

«Ազատ հայրենիքը»՝ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարության մասին. Իրականության հետ կապ չունի

PanARMENIAN.Net - «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Սամվել Բաբայանի գրասենյակիկողմից «չճշտված և չհիմնավորված հայտարարության» տարածման փաստը: «Ազատ հայրենիք» կուսակցությունը Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությունը որակել է որպես «իրականության հետ որևէ աղերս չունեցող»:

«Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, թե «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում:

«Ազատ հայրենիք» կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը: Մասնավորապես՝ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով, դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որևէ աղերս չունեն:

Այդպիսի գործելաոճը ոչ միայն չի տեղավորվում մեր կուսակցության՝ համերաշխության և միասնականության կոչով հանդես եկող առաջնորդի գործելաոճում և սկզբունքներում, այլև իրավական պետություն կառուցելու մեր մտածողության և պատկերացումների մեջ:

Եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով, իսկապես, տեղի է ունեցել հանցագործություն, մենք ևս հորդորում ենք իրաապահ մարմիններին համարժեք գնահատական տալ և մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ին կոչ ենք անում շանտաժի և անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ և բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակներում»:

Մայիսի 29-ի գիշերը Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին մի խումբ անձինք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ բացել նրանց ուղղությամբ:Բաբայանի գրասենյակի՝ հանցագործության մասին հայտարարության մեջ նշվում է, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների, այդ անձինք եղել են «արցախցիներին հայտնի բանդայի պարագլուխներ Բալայան Ալեքսեյը, Այդինյան Ռոլանդը, Միրզոյան Գրիգորը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---