Աշոտյանը՝ Ապրիլյանի հանձնաժողովի մասին. Սերժ Սարգսյանը որևէ բան չունի թաքցնելու

Աշոտյանը՝ Ապրիլյանի հանձնաժողովի մասին. Սերժ Սարգսյանը որևէ բան չունի թաքցնելու

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը «սխալ է»,պարզապես «քաղաքական ակտ է՝ պայմանավորված քաղաքական պրոցեսներով»։

«Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը որևէբան չունի թաքցնելուԱպրիլյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո եղած ռազմաքաղաքական վիճակի և արտաքին քաղաքական իրավիճակի մասին, իսկ եթե ունի թաքցնելու, ապա ոչ քննիչ հանձնաժողովից»,- ասել է Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է գնալ հանձնաժողով ինչ ակնկալիքներ ունի:

Աշոտյանը հավելել է, որ կուսակցությունից դեռ որևէ մեկը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու հրավեր չի ստացել, այդ թվում նաև՝ Սերժ Սարգսյանը։

Նրա համոզմամբ՝ նման հանձնաժողովի ստեղծումը «սխալ է», քանի որ այն ստեղծվում է այն դեպքերում, երբ տվյալ կողմը պարտություն է կրում, «իսկ մենք չենք պարտվել»։

«Այն հանգամանքը, որ այդ հանձնաժովը ստեղծվել է Ազգային Ժողովում, անկախ նրանից, թե ովքեր են անդամները, ենթադրում է, որ հարցն ինքնին քաղաքական է։ Այն մասնագիտական քննարկման առարկա չի դառնալու, որովհետև հանձնաժողովի ներկայիս կարողությունները ոչ արտաքին քաղաքականության ոլորտում են, ոչ էլ՝ անվտանգային։ Ակնհայտ է, որ այն ստեղծվել է որպես Նիկոլ Փաշինյանի ջոկեր»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը։

Ազգային ժողովում ստեղծվել է 2016-ին ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով:Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, քննիչ հանձնաժողովի լիազորությունները կկատարի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահն է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:Քննիչ հանձնաժողովի կազմը, անդամների քանակը սահմանող նախագիծը քննարկման կդրվի ԱԺ հունիսի 18-ի նիստում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---