Գորգիսյանը շփոթել է «դատախազների առաջխաղացման» ցուցակից Միշա Գրիգորյանին Վահե Գրիգորյանի հոր հետ![]() 18 հունիսի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ենթադրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանի հայրն է: Պատգամավորը մասնավորապես հարցրել է, թե ինչ դերակատարություն է ունեցել Միշա Գրիգորյանը նրա առաջխաղացման մեջ: Հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է, որ այդ ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանն իր հայրը չէ։ «Իմ հայրը բանվոր մարդ է եղել, մայրս՝ հաշվապահ, իմ մասնագիտական հաջողությունները ես ձեռք եմ բերել իմ վաստակով և, ընդհանուր առմամբ, ես դրանց համար պարտական եմ հորս և մորս, իսկ այդ Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի»,- ասել է ՍԴ դատավորի թեկնածուն։ Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ տեղյակ չէ՝ պատգամավորն դատախազների առաջխաղացման ինչ ցուցակի մասին է խոսում, որովհետև այդ ցուցակում երբեք չի ընդգրկվել։ ![]() ![]() Նշվում է, որ առաքելության ներկայությունը չպետք է առիթ չդառնա Երևանի համար «հրաժարվելու իր ստանձնած պարտավորություններից»
«Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում»,-ասել է նա Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին՝ Սիմոնյանն ասել է․ «Որ եկել ա՝ ի՞նչ» Այդ գույքից 15-ը՝ Երևան քաղաքում է, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |