Սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի19 հունիսի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի, որոնք մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ: Աղջիկներից 2-ին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում, սակայն սոցցանցերի օգտատերերը համաձայն չեն ՌԴ ՔԿ մեղադրանքին: Նրանց կարծիքով, իրավապահները հաշվի չեն առնում տղամարդու դերը դուստրերի հանցագործության մեջ, գրում է Medialeaks.ru-ն: Հօգուտ Խաչատուրյան քույրերի ֆլեշմոբը սկսվել է սոցցանցերում հունիսի լույս 17-ի գիշերը: Օգտատերերը հրապարակումներ են անում #Երեքքույր, #Մենքխաչատուրյանքույրերնենք և #Ազատությունխաչատուրյանքույրերին հեշթեգերով: Միևնույն ժամանակ մարդիկ փորձում են ուշադրություն հրավիրել այդ քրգործին Change.org կայքում հրապարակված խնդրագրով, որը հասցեագրված է ՌԴ դատախազությանը: Հեղինակները պահանջում են լիովին արդարացնել Խաչատուրյան քույրերին: Հունիսի 19-ի դրությամբ խնդրագիրը ստորագրել է ավելի քան 58,000 մարդ: Խնդրագրի հեղինակն է իրավապաշտպան, «Նախագիծ W. Փոխօգնություն կանանց համար» նախագծի համահիմնադիր Ալյոնա Պոպովան: Առաջիններից մեկն ի պաշտպանություն աղջիկների սոցցանցերում հանդես է եկել հայտնի գրող Նարինե Աբգարյանը: Նա կոչ է արել իշխանություններին «լրամշակել» ընտանեկան բռնության մասով օրենսդրությունը, իսկ օգտատերերին՝ սատարել քույրերի փաստաբաններին: Բոլորից հեռուն են գնացել «Ֆեմինիստուհիները պարզաբանում են» ալիքի սեփականատերերը: Բլոգեր կանայք հրապարակում են արել Instagram-ում քույրերի մասին և առաջարկել են բաժանորդներին առցանց ակցիաներ կազմակերպել և միայնակ պիկետների դուրս գալ ի աջակցություն աղջիկների: Օգտատերերը համեմատում են Խաչատուրյան քույրերի գործը «Մեդուզա» պարբերականի թղթակից Իվան Գոլունովի ձերբակալության հետ: Գուլունովին ձերբակալել էին թմրանյութեր պահելու և իրացնելու մեղադրանքով և հետո ազատ արձակել ի պաշտպանություն նրա կազմակերպված մեդիաարշավից հետո: Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին, Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանեցին մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:3 ամիս անց Բասմանի շրջանի դատարանն ազատեց քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք 2 ամիս էին անցկացրել: Բոլորի հանդեպ խափանման նոր միջոց կիրառվեց՝ որոշակի գործողությունների արգելք, այդ թվում բջջային կապի և ինտերնետի կիրառման: Միխայիլ Խաչատուրյանն ապրում էր Մարիայի, Անգելինայի և Քրիստինայի հետ նրանց մորից առանձին, երեք սենյականոց բնակարանում: Մայրը հեռացել էր ընտանիքից մոտ 7 ամիս առաջ: Քույրերը նաև ավագ եղբայր ունեն, որն առանձին է ապրում: 2019-ի մայիսին գործը շարունակություն ստացավ՝ քննությունը պարզեց, որ Միխայիլ Խաչատուրյանը սեռական հարաբերություններ էր պարտադրում դուստրերին: Որպես ապացույց ծառայեցին հոր և աղջիկներից մեկի ԴՆԹ հետքերը, որ հայտնաբերվեցին անկողնու նույն կոմպլեկտի վրա փորձաքննության ժամանակ: Քույրերի փաստաբան Ալեքսյե Լիպցերը պատմել է, որ Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրգործ էր հարուցվել «մանկապղծության» «սեռակն բնույթի գործողությունների պարտադրման», «բռնաբարության» կամ «անչափահասների հանդեպ սեռական բնույթի գործողությունների» մեղադրանքով: Հետաքննությունն ավարտին մոտեցավ 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից: Գործը փոխանցվելու է դատարան 2 ամսվա ընթացքում: «Մեղադրյալների գործողությունները գնահատելիս՝ հաշվի է առնվել, որ հանցագործության դրդապառճառը եղել է անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայրը տևական ժամանակ ֆիզիկական և հոգեկան տառապանքներ է պատճառել իր դուստրերին»,-ասվում է ՌԴ ՔԿ կայքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |