Հոնկոնգում հազարավոր ցուցարարներ կրկին փակել են կառավարական շենքերի մուտքերը

Հոնկոնգում հազարավոր ցուցարարներ կրկին փակել են կառավարական շենքերի մուտքերը

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին մի քանի օրվա դադարից հետո վերսկսվել են բողոքի զանգվածային ակցիաները Հոնկոնգի կենտրոնում: Հազարավոր ցուցարարներ, հիմնականում ուսանողներ, շրջապատել են կառավարական շենքերն ու փակել հարակից փողոցները:

Երիտասարդ ցուցարարները սևազգեստ են, ուսապարկերով և անձրևանոցներով: Նրանք կրում են բժշկական դիմակներ, ոմանք նաև պաշտպանիչ ակնոցներ ու սաղավարտներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ցույցերը խաղաղ են, մասնակիցները խոստացել են խուսափել ծայրահեղական դրսևորումներից: Ոստիկանության ուժերը սակավաթիվ են, օրենսդիր խորհրդի շենքն ու կառավարական շենքերը փակ են անվտանգության նկատառումներով:

Ցույցերը վերսկսվել են, քանի որ տեղական վարչակազմի ղեկավար Քերի Լամն անտեսել է վերջնագիրը՝ հանդես չի եկել խոստումով, որ ընդմիշտ կհրաժարվի արտահանձնման մասին օրինագծի առաջխաղացման գաղափարից: Լամն արդեն երկու անգամ ներողություն է խնդրել ճգնաժամի համար, որի պատճառ է հանդիսացել Չինաստան արտահանձնման վերաբերյալ օրինագիծը: Նա նաև հայտարարել է, որ անորոշ ժամանակով հանել է օրինագիծն օրակարգից, սակայն ցուցարարները պահանջում են, որ այն վերջնական հանվի օրակարգից:

Բողոքի ցույցերը Հոնկոնգում մեկնարկել էին հունիսի 9-ին: Ըստ տարբեր գնահատականների, ցույցերին մինչև մոտ 2 մլն մարդ է մասնակցել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---