Ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց21 հունիսի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի գծով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է ձեռնպահ մնան Վրաստան այցելելուց, քանի դեռ իրավիճակն այնտեղ չի կայունացել: «Ես ռուսաստանցի զբոսաշրջիկների փոխարեն ձեռնպահ կմնայի Թբիլիսի այցելելուց...Ինչո՞ւ ռիսկի դիմել: Թող վրացական իշխանությունները կարգավորեն իրավիճակը»,-ասել է սենատորը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Ջաբարովի, ցանկալի կլիներ իրավիճակի գնահատական լսել նաև Վրաստանի իշխանությունների կողմից՝ նախագահի և վարչապետի: Ջաբարովը հավելել է, որ այն, ինչ կատարվում է Վրաստանում, այդ երկրի «ներքին գործն է»: «Ընդդիմությունը որպես առիթ է օգտագործել Ռուսաստանի գործոնը»,-ասել է նա: Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |