Կոկվասյան պլատֆորմը լրացնում է ԵՄ մարտավարությունը եւ դրա ըմբռնումը կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտությունը եւս մեկ անգամ ցուցադրեց իրադրության փոփոխականությունը Կովկասում եւ այն, թե ողջ աշխարհի համար որքան կարեւոր է վերացնել այնտեղ գոյություն ունեցող լարվածությունը: Տվյալ հակամարտությունը ազդել է տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Ադրբեջանն եւ Հայաստանն, օրինակ, զրկվել են իրենց գլխավոր տրանսպորտային ուղիներից: Պատերազմը անհանգստություն առաջ բերեց այնպիսի կարեւոր ինֆրակառույցային նախագծերի հարցում, ինչպիսիք են Բաքվի, Թբիլիսիի եւ Կարսի միջեւ երկաթուղային ճանապարհը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եւ Բաքու-Թբիլիսի- Էրզրում գազամուղը, որոնք ընդունակ են երկար ժամանակով ապահովել տվյալ տարածաշրջանի եւ Եվրոպայի էներգետիկ եւ տրանսպորտային անվտանգությունը»,- ասվում է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի The International Herald Tribune-ի «Հանգստացնել Կովկասը» հոդվածում:



Նրա խոսքերով, Թուրքիան, լինելով հակամարտության գոտուն հարակից երկիր, խիստ հետաքրքրված է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լարվածության հաղթահարման մեջ: «Որպեսզի Կովկասում հասնել խաղաղության եւ կայունության վերակնգնման, Թուրքիան հանձն է առնում մի շարք դիվանագիտական նախաձեռնություններ, որոնք հիմնված են գլխավորապես հետեւյալ երեք սկզբունքների վրա: Մենք պետք է ճանաչենք տարածաշրջանի երկրների միջեւ փոխադարձ վստահության լուրջ բացակայությունը եւ ձեռնարկենք այդ խնդրի լուծումը: Ռուսաստանն ու Վրաստանը միմյանց հետ պատերազմի մեջ են գտնվում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները, կապված Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ հակամարտության հետ, մեծապես տարբերվում են վրացա-ռուսական հարաբերություններից: Խնդիրներ գոյություն ունեն նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Թուրքիան առաջարկում է տարածաշրջանի երկրները միավորել «Կոկվասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի» շրջանակներում»,- գտնում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:



Ալի Բաբաջանն ընդգծել է, որ «Կոկվասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմն» այդ առումով լավ հնարավորություն է ընձեռում: «Տվյալ պլատֆորմը չի հավակնում փոխարինել կովկասյան խնդիրներով զբաղվող որեւէ ինստիտուտներ, մեխանիզմներ եւ միջազգային կազմակերպություններ: Ընդհակառակը, նա դրանց լրացնում է` կարգավորելով տարածաշրջանի երկրների միջեւ հաղորդակցությունը: Դա կայունության, վստահության եւ համագործակցության ամրապնդման մեխանիզմ է , ինչպես նաեւ երկխոսության կարգավորման համար ֆորում: Նման կոնտեքստում այդ պլատֆորմը ոչ միայն համապատասխանում է ԵՄ մտնելու Թուրքիայի ուղուն, այլեւ լրացնում ԵՄ մարտավարությունը եւ դրա ըմբռնումը կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ, այն է` Հարեւանության եվրոպական քաղաքականությունը»,- նշվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---