Հայաստանի նախագահը հուսով է, որ Բաքվի գլխավոր խնդիրն այնուամենայնիվ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է

PanARMENIAN.Net - «Ամիսներ առաջ այս շենքի պատերից ներս, քվեարկության մասնակցած 146 երկր֊ներից ընդամենը 39-ի «կողմ» ձայնով մի բանաձեւ ընդունվեց, որը որոշակի առն֊չություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավոր֊ման գործ֊ընթացի դրվագներից մեկի հետ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում:

Իր ելույթում նա ասել է. «Խորն արմատներ ունեցող, ցավալի եւ արյու֊նոտ զարգացումներ ապրած, խա֊ղաղ հանգուցա֊լուծմանը միտված մեծա֊ծավալ ջանքեր ստացած, բարդ եւ զգայուն հիմնախնդրին առնչվող որոշում կայացվեց հենց այնպես, մեծամասամբ կողմերից մեկին զորակցելու շահադրդմամբ: Իսկ արդյունքը շատ եւ շատ կանխատեսելի էր` պատերազմի հռետորության նոր ալիք Ադրբեջանում, կեղծ դափնիներ` քաղա֊քա֊կան շահարկումներում եւ այլն:

Բայց մի՞թե իրականում այս որոշումը արջի ծառայություն չէր հենց նույն Ադրբեջանին: Ես հուսով եմ, որ Ադրբեջանի իրական շահն էլ ոչ թե խնդրի առանձին հատվածների վերաբերյալ տարա֊բնույթ միջազգային որակումներն են, այլ խաղաղ եւ համալիր հանգուցալուծումը: Ճիշտ այն֊պես, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի ու

Հայաստանի Հանրապետության շահն է դա:



Հենց դրան է ուղղված Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող հայտնի գործընթացը, եւ, կարծում եմ, որ հենց այդ գիտակցութամբ էր, որ ՄԱԿ-ի անդամ երկրների շուրջ 4/5-ը չպաշտպանեց բանաձեւը: Տեսե՛ք, ինչպես քվեար֊կեցին ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը` ղարաբաղյան հիմնախնդրի եւ նրա հանգուցա֊լուծման գործընթացի վերա֊բերյալ, թերեւս, ամենատեղեկացված երկրները:



Մի՞թե անպայման էլի արյուն պիտի հոսի` հասկանալու համար, որ սառեց֊ված հակամար֊տությունները մասնագիտական եւ իրազեկ վերաբերմունքի կարիք են զգում, եւ որ դրանք չեն կարող հանգուցալուծվել տարբեր համաժողով֊ներում քվե֊արկություններ կազմակերպելով:



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա֊գահ֊ների միջնորդությամբ մենք կարգա֊վոր֊ման լուրջ ճանապարհ ենք արդեն անցել. մի՞թե հնարավոր չէ գոնե նոր խոչընդոտներ չստեղծել այդ գործընթացի համար, մի՞թե բոլորիս նպատակը չէ, որ հայ եւ ադրբեջանցի մանուկների համար էլ տարածաշրջանում հառնի կապված փո֊ղով ատրճանակի խորհրդանշական արձանը: Հավա֊տացնում եմ ձեզ` այդ մանուկ֊ներն արժանի են դրան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---