Louis Vuitton-ի սեփականատերն առաջ է անցել Գեյթսից աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

Louis Vuitton-ի սեփականատերն առաջ է անցել Գեյթսից աշխարհի ամենահարուստ մարդկանց  ցուցակում

PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նահանջել է մեկ հորիզոնականով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, որն ավանդաբար կազմում է Forbes-ը: Նման տվյալներ են հրապարակվել պարբերականի ամերիկյան տարբերակի կայքում՝ Real Time վարկածում, որը թարմացվում է ամեն օր:

Նախկինում առաջին տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն էր, իսկ երկրորդ՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Իսկ այժմ երկրորդ հորիզոնականում է ֆրանսիացի միլիարդատեր Բերնար Առնոն, որի կարողությունը ընդամենը 4 ամսում $76 մլրդ-ից դարձել է $104,2 մլրդ (հուլիսի 17-ի տվյալներով): Նա առաջ է անցել Գեյթսից $500 միլիոնով, գրում է Esquire.ru.

Հատկանշական է, որ Բեզոսի կարողությունը ներկայացված է ընտանիքի կարողության հետ միասին՝ $164,8 մլրդ: Սակայն, կնոջ հետ ապահարզանի հետևանքով $38 մլրդն կանցնի նրան, ինչը, սակայն, թույլ կտա Ջեֆին ամենահարուստ մարդը մնալ աշխարհում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---