Վարդան Օսկանյան. «Սիվիլիտաս» հիմնադրամի գլխավոր նպատակը հայ պետականության ամրապնդումն է

Վարդան Օսկանյան. «Սիվիլիտաս» հիմնադրամի գլխավոր նպատակը հայ պետականության ամրապնդումն է PanARMENIAN.Net - «Սիվիլիտաս» հիմնադրամի գլխավոր նպատակը հայ պետականության ամրապնդումն է եւ հայ ժողովրդի առջեւ կանգնած խնդիրների լուծումն է»,-Երեւանում հիմնադրամի բացմանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հիմնադրամը կհետեւի Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր իրադարձություններին, ինչպես նաեւ հանրության ժողովրդավարացմանը: «Արտաքին քաղաքականության ոլորտում մենք մտադիր ենք զբաղվել տարածաշրջանային խնդիրներով, մասնավորապես, երկխոսության հաստատմամբ տարածաշրջանի երկրների միջեւ, անցկացնել խորհրդաժողովներ ու կլոր սեղաններ Հայաստանին վերաբերող արդի հարցերի շուրջ: Հիմնադրամը նաեւ կթողարկի շաբաթական եւ ամսեկան հաղորդագրություններ»,-նշել է Օսկանյանը:



Որպես հիմնադրամի գործունեության գերակա ուղղություններ, ըստ ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարի, կընտրվի նաեւ գյուղատնտեսությունը: «Հիմնադրամը կօգնի ֆերմերային տնտեսություններին այն ամենով, ինչ անհրաժեշտ է հայկական գյուղերի վերածննդի համար»,-ասել է նա` հավելելով, որ «Սիվիլիտասը» մտադիր է նաեւ կրթաթոշակներ սահմանել Հայաստանի քաղաքացիների համար ուսումը արտերկրում շարունակելու համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---