ՀՀ ԱԳՆ. Անբարենպաստ իրադրության մեջ Հայաստանի գտնվելու մասին հայտարարությունները հիվանդ երեւակայության արդյունք են

PanARMENIAN.Net - Այսօր Բիշկեկում տեղի ունեցող ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել է Մադրիդյան առաջարկների պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Այդ մասին Բիշկեկում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպումից հետո, հայ լրագրողների խնդրանքով, նա հանդես է եկել արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ մեկնաբանություններով: «Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերը համաձայնեցված են, ես ասել եմ, ու նորից կցանկանայի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր կամքն ազատ արտահայտելու միջոցով: Եւ եթե հնչում են կարծիքներ, որ առանցքային հարցերը լուծված են, ապա կարելի է եզրակացնել, որ հենց այդ հարցերի շուրջ փոխըմբռնում կա»,- ընդգծել է Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Իսկ ինչ վերաբերում է որոշ վերլուծաբանների այն տեսակետներին, թե բանակցությունների ներկա փուլում Հայաստանը ոչ նպաստավոր դիրքում է գտնվում, ապա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գտնում է, որ դրանք անլուրջ հայտարարություններ են: «Դա ավելի շատ նման է հիվանդ երեւակայության արդյունքի»,- ասել է նա: Անդրադառնալով Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ կայացած հանդիպմանը եւ դրանց հնարավոր ազդեցությանը բանակցային գործընթացի վրա` նախարար Նալբանդյանը նշել է, որ նախագահական ընտրություններից հետո բանակցություններն ավելի ակտիվ փուլ կմտնեն, եւ հնարավորություն կլինի նոր հանդիպումեր կազմակերպել:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---