Սլովակիայի արդարադատության նախարարը մտադիր է հասնել նրան, որ օրինագիծ ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտման համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-7-ին, Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինի հրավերով Սլովակիայի Հանրապետություն է այցելել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ ստորագրված իրավական համագործակցության համաձայնագրի կատարմանն առնչվող ընթացակարգերը:



Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարը հանդիպման ընթացքում իրազեկել է նաեւ, որ իր նախաձեռնությամբ կառավարություն ներկայացված օրենքի նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում 1915 թվականի Մեծ Եղեռնը եւ Հոլոքոստը ժխտողների համար` դեռեւս քննարկման փուլում է: Արդարադատության նախարարը, հաստատակամություն հայտնեց հիշյալ օրենսդրական նախաձեռնության հարցում հետեւողական լինելու առնչությամբ եւ հավաստեց, որ առկա տարաձայնությունները չեն կարող խոչընդոտել նախաձեռնության հաջողությանը:



Հայկական պատվիրակությունը այցելել եւ ծաղկեպսակ է դրել Բրատիսլավա քաղաքում 2004թ. նոյեմբերի 30-ին, այդ երկրի Պառլամենտի կողմից հայկական Մեծ Եղեռնը դատապարտող որոշում ընդունելու առթիվ կանգնեցված հայկական հուշարձան-խաչքարին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---