Մակունց. Ստամբուլյան կոնվենցիայի հարցով Վենետիկի հանձնաժողով ենք դիմել՝ ժամանակ է պետք28 օգոստոսի 2019 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նստաշրջանից առաջ նիստ է գումարել: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ արձակուրդից հետո սա առաջին պաշտոնական հանդիպումն է՝ քննարկվելու են այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են օրակարգում, առանձին հանձնաժողովներ կներկայացնեն կատարված աշխատանքները»,- ասել էնա: Անդրադառնալով ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետաձգման պատճառներին՝ Մակունցն ասել է, որ . արդարադատության նախարարությունն ուղարկել է այն Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ պատասխան գա, հայտնում է Shantnews-ը: «Առնվազն եթե հիշենք՝ ինչ ընթացակարգերով պիտի անցնի կոնվենցիա, ենթադրվում էր, որ այդպես էլ պիտի լինի: Նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ պատասխան գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի ՍԴ-ում, ապա նոր կհայտնվի ԱԺ օրակարգում, այնպես որ սպասելի էր, որ շուտ չի լինի, ու զարմանալի էր՝ ինչու է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»,-ասել է նա: ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի մեկնաբանություն ստանա Ստամբուլյան կոնվենցիայի որոշ վիճահարույց դրույթների շուրջ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:Նախարարն ասել է նաև, որ Ստամբուլյան կոնվենցիան, ամենայն հավանականությամբ, ԱԺ կհասնի 2020-ին: Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորել էր ՀՀ քաղաքացիներին չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Կոնվենցիան: ՀԱԵ-ն հորդորել է իշխանությանը չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:Կոնվենցիայի վավերացմանը դեմ է արտահայտվել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին: Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |