ԱԳՆ. ՀՀ ավտոներկրումը երկարացնելու համար ԵՏՄ բոլոր անդամները պետք է համաձայնեն

ԱԳՆ. ՀՀ ավտոներկրումը երկարացնելու համար ԵՏՄ բոլոր անդամները պետք է  համաձայնեն

PanARMENIAN.Net - ՀՀ ավտոներկրման արտոնությունը երկարացնելու համար ԵՏՄ բոլոր անդամների համաձայնությունն է պետք: Այդ մասին ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Նա նշել է, որ ԵՏՄ անդամ դառնալիս Հայաստանը կարողացել է հասնել նրան, որ մինչև 2020-ի սկիզբն արտոնություն ունենա ավտոներկրման հարցում․ ավտոներկրողները արտասահմանից գնած մեքենաները մաքսազերծեն ոչ թե ԵՏՄ բարձր մաքսատուրքով, այլ հայկական ազգային օրենսդրությամբ՝ ցածր մաքսատուրքով, հայտնում է Shantnews-ը:

Նախագահ Միքայել Մելքումյանը հարցրել է՝ ո՞րն է արտոնությունը երկարաձգելու խնդիրը՝ ՀՀ կառավարությունը չի ցանկանում, թե՞ ԵՏՄ գործընկերներն են դեմ հանդես եկել:

Քոչարյանը պատասխանել է, որ նոր արտոնություն ստանալու համար պետք է բոլոր 5 պետությունների համաձայնությունը։ Սակայն փոխարտգործնախարարը չի մանրամասնել, թե Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է այդ արտոնությունը ստանալու համար, թե՞ ոչ։

2020-ի հունվարի 1-ից որոշ մեքենաների մաքսատուրքը կբարձրանա մինչև 48 %: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը չբարձրացնելու վերաբերյալ քննարկումներ գնում են, բայց դրանք շատ ակտիվ չեն:Նրա խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի համար ավելի քան 800 անուն ապրանքատեսակների մասով գործում է ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմ, սակայն աստիճանաբար՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, այդ բացառությունները չեն գործելու:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---