Իսրայելը, զենք մատակարարելով Բաքվին, ավելացնում է Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթունյանն "Armenia Now" ինտերնետային շաբաթաթերթում հոկտեմբերի 10-ի` իր «Վտանգավոր աջակցություն. Ավելի շատ իսրայելական զենք է վաճառվել ադրբեջանցիներին, քանի որ հրեական լոբբին աջակցում է Ադրբեջանին» անունը կրող հրապարակմամբ իր անհանգստությունն է արտահայտում Ադրբեջանին զենքի մատակարարման շարունակման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են AAA-ում:



Վտանգավոր նախադեպ է ի հայտ գալիս Կովկասում. Իսրայելը շարունակում է միլիոնավոր դոլարներ արժեցող ժամանակակից զենք ու զինամթերք վաճառել Ադրբեջանին: Այս ռազմական առ-տուրը սադրիչ պայթաքուղ է անկայուն Հարավային Կովկասում, որտեղ զարմացած աշխարհը ականատես եղավ Ռուսաստան-Վրաստան արյունալի կարճատ- պատերազմի, - որտեղ Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի - Աբխազիայի անկախության ճանաչումը, գուցե- ընդմիշտ, խախտեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը»,- ասվում է Ժիրայր Հարությունյանի հրապարակման մեջ: Հոդվածի հեղինակը զավեշտալի է համարում այն փաստը, որ Իսրայելը, ով մեղադրում է Իրանին - Սիրիային` Համասին - Հըզբոլահին զինելու մեջ, լրջորեն զբաղվում է զենքի առ-տրով` մեծ քանակությամբ հարձակվողական զենքեր վաճառելով Ադրբեջանին: Նրանք վաճառում են զենքն այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալի-ը պարբերաբար հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժի կիրառմամբ լուծելու մասին»,- գրում է AAA Տնօրենների խորհրդի նախկին նախագահը:



Դեռ ավելին, ներկայումս ռազմական առ-տրից բացի Ադրբեջանին ու Իսրայելին կապող այլ օղակներ էլ կան: Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական «DAY AZ» ամսագիրը հրապարակեց Ջոզեֆ Շագալի հետ հարցազրույցը, ով Իսրայելի Կնեսեթի պատգամավոր է - Իսրայել-Ադրբեջան միջխորհրդարանական խմբի նախագահ: Նա ասաց. «Եվ տնտեսական հարաբերությունները, - ռազմական գործակցությունը հնարավոր է Ադրբեջանի նման գործընկերոջ հետ»: Շագալը հաստատեց, որ Իսրայելի վաճառած զենքը խիստ վերահսկվում է կառավարության կողմից: Հետո նա ավելացրեց. «Իսրայելը երբեք զենք չի մատակարարի մի երկիր, եթե դա կարող է սպառնալ հար-ան երկրների անվտանգությանը: Այս մարդն ակնհայտորեն չի լսել Ալի-ի` Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմը վերսկսելու ռազմատենչ սպառնալիքները:



Քանի որ այս զարգացումները սկսեցին հրապարակային բնույթ կրել, բնական հարց է առաջանում. Բուշի վարչակազմը մասնակի՞ց է Իսրայելի զենքի այս առ-տրին, թե՞ պարզապես լռելյայն համաձայնում է նրա հետ: Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է: Պետք է ասել, որ ԱՄՆ-ը հանդես է եկել Կովկասում ուժ գործադրելու դեմ ուղղված նախազգուշական մի քանի կցկտուր հայտարարություններով, բայց դրանք արդյունք չեն տվել: Արդյունքը եղավ Վրաստանի ձախողված ռազմական գործողությունները Հարավային Օսիայում, որը խախտեց տարածաշրջանի կայունությունը - նոր սառը պատերազմի սարսափ առաջացրեց: Այն, ինչ հիմա պահանջվում է ԱՄՆ-ից, կովկասյան տարածաշրջանի չլուծված հակամարտություններում ռազմական նոր գործողություններ ծավալելու դեմ ուղղված վճռական - ոչ երկիմաստ հայտարարություններով հանդես գալն է: Մինչդեռ, ոչ փոխնախագահ Ռիչարդ Չեյնին - ոչ էլ փոխքարտուղար Ջոն Նեգրոպոնտը նման հայտարարություն չարեցին սեպտեմբերին Բաքու կատարած մեկը մյուսին հաջորդող այցերի ժամանակ:



Ցավոք, տնտեսական խորացող կապերին - Ադրբեջանին ռազմական աջակցությանը այժմ հաջորդում է Ամերիկայի հրեական հանձնախմբի (ԱՀՀ) տված խոստումները` զբաղվել Ադրբեջանի լոբբիով: Այս խոստումը տվել է ԱՀՀ նախագահ Դեյվիդ Հարիսը, ով նախագահ Ալի-ի հրավերով գտնվում էր Բաքվում: Կրոնական ազատությանն ուղղված անամոթ գովեստով Հարիսն ասաց. «Ադրբեջանում կրոնական հանդուրժողականությունը օրինակ է ամբողջ աշխարհի համար»: Հարիսը կամ անտարբեր է, կամ անտեղյակ Բաքվում - Սումգայիթում ադրբեջանցիների իրականացրած հայերի ջարդերից, որոնք տեղի ունեցան, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր: Նա ակնհայտ անտեղյակ է վերջերս Նոր Ջուղայում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված մշակութային հանցագործությանը, որի ընթացքում ոչնչացվեցին հայկական գերեզմանոցում գտնվող միջնադարյան հարյուրավոր խաչքարեր, զարմանահրաշ քանդակներով տապանաքարեր:



Հարիսն ավելի առաջ գնաց եւ ասաց. «ԱՀՀ-ն գնահատում է Ադրբեջանին` որպես Միացյալ Նահանգների - Իսրայելի ազնիվ գործընկեր»: Նա ասաց լրագրողներին, որ ինքը հանգամանորեն քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը բանակցություններում: Նա խոստացավ համոզել Միացյալ Նահանգներին` ավելի շատ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության դերի բարձրացմանը: Հարիսի` Բաքվի նկատմամբ անամոթ կողմնակալության լույսի ներքո այս խոստումը պետք է ուշադիր դիտարկվի: Վերջում Հարիսը գնահատանքի հետ-յալ խոսքերն ասաց իրեն հյուրընկալողներին. «Մենք գնահատում ենք այս հնարավորությունը` իմանալու ավելին այս ուժեղ դաշնակցի մասին այս դժվարին - խիստ կար-որ տարածաշրջանում: Մենք պատրաստվում ենք կիսվել մեր տեսակետներով Ադրբեջանի առանցքային դերակատարության առնչությամբ, երբ վերադառնանք ԱՄՆ»:



Այսպիսով, մենք ականատես ենք լինում Ադրբեջանին զենք վաճառելու, Իսրայելի հետ հնարավոր ռազմական գործակցության - ԱՀՀ-ի (Ամերիկայում ամենամեծ - ազդեցիկ հրեական լոբբիստական կազմակերպություններից մեկը) բարձրաձայնող աջակցության համակցությանը: Այս զարգացումներին հազիվ թե տեղյակ են հրեական համայնքի շարքային անդամները: Նրանք անտեղյակ են, թե ինչպես են Իսրայելը - ԱՀՀ-ն ներխուժում կովկասյան անկայուն տարածաշրջան` մեծացնելով պատերազմի վերսկսման հնարավորությունը: Նրանք չեն գիտակցում, որ հրադադարի մի փխրուն գիծ է բաժանում հայ-ադրբեջանական զինված ուժերին, - որ զինելով ու խրախուսելով Ադրբեջանի թուր ճոճող առաջնորդին` նրանք կրակի վրա յուղ են լցնում:



Այն, ինչ պահանջվում է նման իրավիճակում, խնդրի հրապարակավ բացահայտումն է - Իսրայելին ու ԱՄՆ հրեական համայնքին դիմելը, որպեսզի կասեցվեն այս վտանգավոր գործողությունները: Սա մարտահրավեր է, որը Հայաստանի կառավարությունը չի կարող անտեսել, - որին Ամերիկայի հայկական համագումարը - այլ լոբբիստական կազմակերպություններ պետք է անդրադառնան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---