Նոյեմբերի 13-ին Բրյուսելում կկայանա «Հայկական ժառանգությունը Թուրքիայում» թեմայով կոնֆեռանս

PanARMENIAN.Net - «Ինտելեկտուալ երկխոսության եվրոպական տարի» ծրագրի շրջանակներում Համահայկական բարեգործական միության (AGBU) եվրոպական բաժինը Եվրոպառլամենտի հետ համատեղ կազմակերպում է «Մշակութային բացահայտման ճանապարհորդություն. հայկական ժառանգությունը Թուրքիայում» կոնֆեռանսը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են AGBU բրյուսելյան գրասենյակում, կոնֆեռանսի ընթացքում, որը կբացվի նոյեմբերի 13-ին, կքննարկվի եվրոպական հեռանկարում հայկական մշակութային ժառանգության նշանակությունը Թուրքիայում:



Կոնֆեռանսի աշխատանքներին կմասնակցեն Ֆետիե Չետինը` «Իմ տատիկը» գրքի հեղինակը, Օսման Քոչերը` «Իմ սիրելի եղբայր» ցուցահանդեսի կազմակերպիչը, արվեստաբանության պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանը, ինչպես նաեւ պատմաբաններ Վահե Թաշչյանն ու Արա Սարաֆյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---