ԱԽ քարտուղար. Պետք է քննարկենք՝ ինչպես ենք կարողանալու Սիրիայի հայերի անվտանգությունն ապահովել10 հոկտեմբերի 2019 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը դռնփակ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում են այն սիրիական քաղաքները կամ բնակավայրերը, որտեղ հայ բնակչություն կա: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու՝ ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել», - ասել է ԱԽ քարտուղարը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է՝ հիմա տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ, իսկ օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կլինեն։ Ինչ վերաբերում է Սիրիայում գտնվող ՀՀ Զինված ուժերի հումանիտար առաքելությանը, Արմեն Գրիգորյանի խոսքով, նրանք միանշանակ չեն մասնակցում ռազմական գործողություններին։ «Լուրջ որևէ անհանգստանալու խնդիր չունենք իրենց մասին։ Դա հումանիտար առաքելություն է և նրանք չեն կարող որևիցե ձևով մասնակցություն ունենալ որևէ ռազմական գործողության», - ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են:Թել Աբյադ քաղաքում 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է կազմակերպել նրանց տարհանումը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |