Նաղդալյան. Սիրիայում ՀՀ դիվանագետներն աշխատում են արտակարգ ռեժիմով14 հոկտեմբերի 2019 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի ներխուժման հետևանքով տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են Ղամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ, հայտնում է Panorama.am-ը: «Մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցներին, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել հյուսիսային շրջաններից, աջակցենք այս գործում։ Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչությունից՝ տեղում մեր հայրենակիցների իրավիճակի վերաբերյալ և ընդհանրապես՝ տեղում հումանիտար իրադրության վերաբերյալ»,-ասել է նա։ Նաղդալյանի խոսքով, ըստ տեղեկությունների, Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը մոտ 3 հազար է, որոնք հիմնականում կենտրոնացած են Ղամիշլի և Մալիքիա բնակավայրերում։ «Առ այսօր այս բնակավայրերի մոտակայքում ռազմական բախումներ չկան։ Ներկա դրությամբ դրված չէ նաև այս երկու շրջաններից հայերի արտակարգ տեղափոխման հարցը, ինչի վերաբերյալ առաջարկությունները բավականին հնչում են տարբեր օղակներից»,- հավելել է խոսնակը։ Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |