Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը

Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը

PanARMENIAN.Net - Վրաստանի Բաթումի քաղաքում հոկտեմբերի 24-ին մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա նորվեգացիների հետ:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բաց կթողնի առաջին տուրը: Հանդես կգան Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը Ֆինլանդիան է: Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը եւ Աննա Սարգսյանը, իսկ հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը բաց կթողնի մրցամարտը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Եվրոպայի թիմային առաջնությունը կանցկացվի Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում և կավարտվի նոյեմբերի 2-ին: Բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---