Բուլղարիայի ԱԳՆ․ Սառեցված հակամարտությունների լուծման միակ մեթոդը երկխոսելն է28 հոկտեմբերի 2019 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Սառեցված հակամարտությունների լուծման միակ մեթոդը խաղաղ երկխոսությունն է, Լեռնային Ղարաբաղի դեպքում Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ։ Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան՝ պատասխանելով հարցին, որ 2020-ին, երբ Բուլղարիան կստանա ադրբեջանական գազ, չի փոխվի արդյոք Բուլղարիայի վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի նկատմամբ։ «Բուլղարիան շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Կայունությունը, բարեկեցությունը, սառեցված հակամարտությունների լուծումը այս տարածաշրջանում առաջնային հարցերից է Եվրամիության համար»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: «Տարածաշրջանում շատ սառեցված համակարտություններ կան և, ինչպես արդեն դուք ասացիք (ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը-խմբ․), դա անվտանգության հարց է ձեր քաղաքացիների համար և դա ինչ-որ ձևով առաջին կետն է օրակարգում։ Շատ լավ կլինի, եթե դրանք կարողանանք լուծել խաղաղ երկխոսության, բանակցությունների միջոցով ու այն այլևս չսահմանափակի ձեր տնտեսական զարգացումը։ Մեր դիրքորոշումն այն է, որ միակ մեթոդը խաղաղ բանակցություններն են՝ Մինսկի խմբի համանախագահների և Եվրամիության աջակցությամ։ Դուք գիտեք, որ մենք ունենք հատուկ մոտեցում Հարավային Կովկասի նկատմամբ»,-ասել է Բուլղարիայի ԱԳ նախարարը։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հերթին հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 2 հունով՝ բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |