ՔԿ. Հրայր Թովմասյանի՝ առերևույթ հանցագործություններին մասնակցության տվյալներ կան

ՔԿ. Հրայր Թովմասյանի՝ առերևույթ հանցագործություններին մասնակցության տվյալներ կան

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

«Հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը սկսել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: ՍԴ-ն մերժել էր՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը: Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, իսկ հաջորդ օրը ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն ԱԱԾ-ում հարցաքննվել էին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---