Փաշինյանը զրուցել է Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հետ (վիդեո) 8 նոյեմբերի 2019 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի հրաժարականը նախարարության մոտ պահանջող ՀՅԴ երիտասարդական թևը ներկայացնող ցուցարարներիհետ: Նա զրույցից ուղիղ եթեր է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Արայիկ հեռացիր»։ Նրանք պահանջել են հեռացնել նախարարին պաշտոնից: Փաշինյանը, դիմելով ակցիայի մասնակիցներին, ասել է, որ նրանց պահանջներից ու գնահատականներիցոչ մեկը չի կիսում: «Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող վերցներ, ոչ մեկ չէր բողոքի, չէ՞»,-ասել է Փաշինյանն ակցիայի մասնակիցներից մեկին: Փաշինյանը կառավարությունից գնում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը, նոյեմբերի 7-ից անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մոտ, որը նույն շենքում է գտնվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |