Անկարայի համար բավականին բարդ է միաժամանակ երկխոսություն վարել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունները Կովկասում չեն կարող պայմանավորված չլինել նրանց փոխադարձ շահերով: Ռազմական հակամարտությունների մեջ չմտնելով իրենց ռազմավարական նպատակներն իրագործելու ձգտումն օբյեկտիվորեն մերձեցնում է երկու երկրների մոտեցումները: Այդ մասին գրում է ՌԴ Ռազմավարական նախաձեռնության հիմնադրամի աշխատակից Անդրեյ Արեշեւը «Կայունությունը Կովկասում «հնգօրյա պատերազմից» հետո. Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի դերը» հոդվածում: Ընդ որում Թուրքիան, նրա խոսքերով, մնում է ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն մի ռազմաքաղաքական դաշինքի, որը Միացյալ Նահանգների կողմից դիտարկվում է որպես Ռուսաստանի «զսպման» հիմնական գործիք, եւ գուցե առաջին հերթին հենց Կովկասի ու Սեւծովյան ավազանի տարածաշրջաններում: Անկարայի համար բավականին բարդ է միաժամանակ երկխոսություն վարել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ:



«Թուրքիան ակտիվորեն մասնակցում է բազում տարածաշրջանային խաղաղ նախաձեռնություններին: Կովկասյան «հնգօրյա պատերազմը» ցույց տվեց անցյալից եկած խնդրի ուժային լուծման եւ դաշնակցային դիմակայության վրա կողմնորոշված սխեմաների խոցելիությունը: Բացի այդ, Վրաստանի տարանցիկ դերը որպես «կասպից-կովկասյան հաղորդակցման միջանցքի» առանցքային տարր կասկածի տակ հայտնվեց, եւ դա ուղղակիորեն վնասում է Թուրքիայի շահերին, որը իրեն ներկայացնում է որպես առանցքային տարանցիկ օղակ Կենտրոնական Ասիայից եւ Կովկասից դեպի Եվրոպա էներգառեսուրսների ճանապարհին»,-նշել է ռուս փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---