Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Լազար Կոմանեսկուն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-16-ը աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լազար Կոմանեսկուն: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Այցի ընթացքում Ռումինիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: Լազար Կոմանեսկուն կայցելի նաեւ Ֆրանսիական համալսարան, որտեղ կհանդիպի դասախոսների եւ ուսանողների հետ: Ծրագրված են նաեւ Ռումինիայի արտգործնախարարի այցելությունները Հնագույն ձեռագրերի Ինստիտուտ` Մատենադարան եւ Մայր աթոռ Սբ.Էջմիածին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---