ԵԱՀԿ ՄԽ այցերը Ղարաբաղ վկայում են բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության մասին

PanARMENIAN.Net - «Թեեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայում ստորագրված Հռչակագիրը պայմանագիր կամ համաձայնագիր չի հանդիսանում, բայց մեծ նշանակություն ունի, քանի որ դրա մեջ ընդգրկված են սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է տեղի ունենան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները»,- այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի իշխող Հանրապետական Կուսակցության մամլո քարտուղար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, Հռչակագրում ասվում է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչը, Էդուարդ Շարմազանովի կարծիքով, շատ կարեւոր կետ է հանդիսանում, հատկապես եթե հաշվի առնել ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները:



«Ես համաձայն եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի հետ, որը հայտարարել է, որ համանախագահների պարբերական այցերը Լեռնային Ղարաբաղ, նրանց հանդիպումները ԼՂՀ քաղաքական ղեկավարության եւ խորհրդարանի պատգամավորների հետ վկայում են այն մասին, որ ղարաբաղյան կողմը ներգրավված է բանակցային գործընթացի մեջ»,- ընդգծել է ՀՀԿ մամլո քարտուղարը եւ ավելացրել, որ հայկական կողմի համար շատ ցանկալի կլիներ, որպեսզի Ստեփանակերտի ներկայացուցիչները մասնակցեին Մոսկովյան հռչակագրի ստորագրմանը, բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ նախաձեռնությունն առաջարկել է Ռուսաստանը, եւ Հայաստանին մնում էր կամ ընդունել այն, կամ մերժել:



«Եթե պաշտոնական Երեւանը հրաժարվեր մասնակցել Մոսկվայի եռակողմ հանդիպմանը, դա կնշանակեր, որ Հայաստանը հանդես է գալիս խաղաղ բանակցությունների եւ ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման դեմ»,- նկատել է Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, ներկա պահին անիրական է խոսել հակամարտության վերջնական կարգավորման ժամկետների մասին, քանի որ նման խնդիրների լուծումը երկար ժամանակ է պահանջում:



Էդուարդ Շարմազանովը նաեւ նկատել է, որ վերջին ժամանակներս շատ քաղաքական ուժեր սկսել են շահարկել մադրիդյան սկզբունքները: Նրա խոսքերով, ոչ ոք, բացի հայկական պետության եւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներից չգիտի, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ սկզբունքները, ինչը շատ բնական է: «Անհրաժեշտ է հասկանալ, որ միջազգային փորձում չի եղել մի դեպք, որ բանակցային գործընթացի բոլոր մանրամասները հրապարակվեն: Կարող են ներկայացվել հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա վարում են բանակցությունները, բայց ոչ` մանրամասները: Հակառակ դեպքում բանակցությունները շարունակություն չէին ունենա»,- ընդգծել է ՀՀԿ մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---