Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նախագահ

Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում Ստյոպա Սաֆարյանը նշանակվել է Հանրային խորհրդի ղեկավար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հանրային խորհուրդը կարող է դառնալ կառավարության, արտախորհրդարանական ուժերի հանդիպման պլատֆորմ, և դա մեծապես կախված է խորհրդի ղեկավարից:

«Այո, ես եմ առաջադրել Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը և ուրախ եմ դրա համար: Երկար տարիներ նա հանրային քաղաքականության ոլորտում գործունեություն է ծավալում և վստահ եմ նրա գործունեությունն ի շահ կլինի ՀՀ-ին և Արացախին»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ Սաֆարյանը այնքան էլ լավ պայմաններում չի ստանձնում այս պաշտոնը:

Վարչապետը հիշեցրել է, որ ակտիվ քննարկվում է Հանրային խորհրդի գոյության նպատակահարմարության հարցը:

«Սա ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է՝ ապացուցելու, որ ինքը որպես կառավարության խորհրդատվական մարմին իսկապես կարող է լինել էֆեկտիվ»,- ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---