Դեսպան. ՀՀ-ն մնում է ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը

Դեսպան. ՀՀ-ն մնում է ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը

PanARMENIAN.Net - 2019-ը կարևորվել է ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների շատ ինտեսնիվ զարգացմամբ: Այդ մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը:

Նա նկատել է, որ տարվա ընթացքում մի շարք կարևոր այցեր են կատարվել, ՀՀ են այցելել ՌԴ նախագահն ու վարչապետը, մի շարք նախարարներ, հայտնում է Aysor.am-ը:

«Սա փաստում է, որ մենք քննարկելու հարցեր ունենք, մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում են զարգանում: Մեզ միավորում են մի շարք կարևոր ընդհանուր հետաքրքրություններ: Երկու կողմից կա քաղաքական կամք՝ պահելու և բարձրացնելու մեր գործընկերային հարաբերությունները», - ասել է նա:

Կոպիրկինը նաև ընդգծել է, որ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵՏՄ-ում:

«Մենք բարձր ենք գնահատում նաև այն փոխհարաբերությունները, որոնք մեր երկրները իրականացնում են միջազգային կառույցներում», - ասել է դեսպանը՝ նկատելով, որ նման կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---