Պետրոսյանը՝ նախարարին. «Գողական» բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրան էլ անդրադառնաք21 հունվարի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Մարդուն պետք է դատել կատարած հանցավոր արարքի համար: Այս մասին «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկմանն ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պատգամավորն արձագանքել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հնչեցրած մտքին, թե քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծով «գող» և «գողական աշխարհ» բառերին տրվել են սահմանումներ: «Առանց արարք կատարելու՝ մարդուն դատելը չի բխում մարդասիրութան սկզբունքից: Մի քիչ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Կառավարությունն այսօր գերակայություն հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության, այլ ինչ-որ անորոշ երևույթների դեմ պայքար է: Ասում եք՝ սահմանել եք՝ «գողական աշխարհ». ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս կարելի է դա սահմանել: Բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ: Մենակ մի հուշում՝ էդ գողական բառի հետ էլի 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրան անդրադառնաք», - ասաց Պետրոսյանը՝ դիմելով արդարադատության նախարարին: Նախագծերի փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանց մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |