Uber-ը Մեքսիկայում արգելափակում է վարորդներին և ուղևորներին. Պատճառը կորոնավիրուսն է

Uber-ը Մեքսիկայում արգելափակում է վարորդներին և ուղևորներին. Պատճառը կորոնավիրուսն է

PanARMENIAN.Net - Uber-ը կասեցրել է 240 օգտատիրոջ հաշիվները, որոնք կարող էին վերջին շրջանում շփված լինել նոր կորոնավիրուսով վարակվածների հետ:

Ըստ ընկերության՝ երկու վարորդ շփվել են տեղացի օգտատերի հետ, ով կարող էր կորոնավիրուսով վարակված լինել, ուստի ժամանակավորապես արգելափակվել է այն ուղևորների հաշիվները, որոնց հետագայում տեղափոխել են այդ վարորդները, գրում է «Կոմերսանտը»:

Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Uber-ի վարորդը կորոնավիրուսի կասկածով ուղևորների է տեղափոխել Լոս Անջելեսից:

Մեքսիկայում դեռևս վարակման հաստատված դեպքեր չկան՝ 10 կասկածելի դեպքից 9-ում բժիշկները եզրակացրել են, որ վարակ չկա:

Չինաստանում փետրվարի 4-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի: Դրա հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերը Չինաստանում 20,400-ն են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---