Սամվել Բաբայան. Ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ վերջին խոսքը Ստեփանակերտինն է

PanARMENIAN.Net - «Ես սխալ եմ համարում այն ձեւաչափը, որով այսօր վարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Ադրբեջանը դեռեւս որեւէ զիջումների չի գնում, իսկ մենք արդեն սկսել ենք խոսել մեր կողմից ինչ-որ զիջումների մասին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ պետք է ներգրավված լինեն Զինված ուժերի ներկայացուցիչներ, որոնք կասեն, թե որ տարածքները ոչ մի դեպքում չի կարելի վերադարձնել, երկրաբաններ, որոնք գիտեն Լեռնային Ղարաբաղի բնական ռեսուրսների մասին, իսկ հետո արդեն քաղաքական գործիչները կարող են խոսել այն մասին, թե որ տարածքները կարելի է վերադարձնել ադրբեջանական կողմին, իսկ որոնք` ոչ:



«Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը պետք է մասնակցի Ստեփանակերտը եւ ոչ թե` Երեւանը: Հայաստանը պետք է միայն պաշտպանի իր բնակչության որոշակի հատվածի շահերը: Մենք Ադրբեջանի ԽՍՀ-ից կես միլիոն փախստական ունենք, որոնք, իմ կարծիքով, պետք է վերադառնան իրենց տարածքները»,- ընդգծել է Սամվել Բաբայանը` ավելացնելով, որ, վերջիվերջո, ինչպես էլ կայանան բանակցությունները, ինչպիսի համաձայնագիր էլ որ ձեռք բերվի հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, միեւնույնն է` վերջին եւ որոշիչ խոսքը ԼՂՀ-ինն է: «Մայնդորֆյան հռչակագիրը ոչինչ չի որոշում: Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը Իտալիայում թույլ տվեց հասկանալ, որ պաշտոնական Բաքուն չի բավարարվելու մի քանի տարածքների վերադարձով. նա ցանկանում է կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Ադրբեջանն այսօր պատրաստ չէ փոխադարձ զիջումների»,- ամփոփել է ԼՂՀ պաշտպանության առաջին նախարարը` ավելացնելով, որ մոտակա հինգ տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծումը քաղաքական ճանապարհով չի սպասվում:



Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իտալական ՌAI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ «Մայնդորֆյան հռչակագրում ոչ ոք չի կարողանա գտնել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից Ադրբեջանի ձեռնպահ մնալու մասին պարտականությունը, ուստի, հույս ունենալով քաղաքական կարգավորման, մենք միեւնույն ժամանակ միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած միջոցների, եւ այստեղ ռազմական ճանապարհը բացառություն չի եւ երբեք էլ չի եղել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---