ԵՄ երկրների առաջնորդները հավանություն են տվել Արեւելյան գործընկերության քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Եվրամիության 27 անդամ երկրները Բրյուսելում ընթացող երկօրյա գագաթնաժողովում հավանություն են տվել Եվրոպական անվտանգության ռազմավարությանը (ԵԱՌ) եւ Արեւելյան գործընկերության քաղաքականությանը: Ըստ ԵԱՌ 18-էջանոց փաստաթղթի, եվրոանվտանգության համար նոր սպառնալիքներ են համարվել կլիմայական փոփոխությունները, կիբերհանցավորությունը եւ ծովահենությունը: Բացի այդ, ԵՄ-ի ջանքերն ուղղված կլինեն էներգետիկ անվտանգության ապահովմանը: Փաստաթղթում ասվում է, որ ՌԴ-ն կմնա ԵՄ-ի համար «կարեւոր գործընկեր գլոբալ հարցերում», ինչպես նաեւ կլինի Եվրոպա էներգառեսուրսների գլխավոր մատակարարը:



Փաստաթղթի նախագծում չի ասվում ԵՄ-ի վերաբերմունքի մասին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի առաջարկին Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքի վերաբերյալ: Մինչդեռ, հայտնի է, որ ԵՄ-ն արդեն «ներքին բանավեճ է» սկսել Ֆրանսիայի եւ Գերմանիայի աջակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Արեւելյան գործընկերության քաղաքականությունը ենթադրում է առավել սերտ համագործակցության հաստատում Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ: Հանարվոր է, միանա նաեւ Բելառուսը, եթե Մինսկը համաձայնվի ժողովրդավարացման պահանջներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---