ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը հետաձգվում են13 մարտի 2020 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը, ինչպես նաև դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով հիմք ընդունելով Կառավարության կոչը: Ելնելով վիրուսի տարածման վտանգից՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ևս չեղարկել է մինչև մարտի 25-ը պլանավորված Հայաստանի բոլոր առաջնությունները: Այսպիսով, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են: Հետաձգվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մարտի 13-ին նախատեսված մամուլի ասուլիսը: Գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի անցկացման ժամկետների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները |