Ռումյան Հովսեփյան․ Մարզվում է տնային պայմաններում26 մարտի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի «Արդա» ակումբում հանդես եկող Ռումյան Հովսեփյանն, անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող սահմանափակումներին, ասել է, որ մարզվում է տնային պայմաններում, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ «Ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ Բուլղարիայում ներքին առաջնությունը դադարեցված է մինչև մարտի 29-ը, որից հետո որոշումը կվերանայվի՝ կապված հնարավոր զարգացումների հետ: Այստեղ վիճակը հանգիստ է, մարդիկ տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, և առայժմ մարզվում ենք տնային պայմաններում»,- ասել է նա։ Հովսեփյանը հույս է հայտնել, որ այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա և բոլորին մաղթել է քաջ առողջություն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |