Արեւելյան գործընկերության նպատակը հարաբերությունների զարգացումն է ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ24 դեկտեմբերի 2008 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջան իմ այցի հիմնական նպատակներից մեկն է Արեւելյան գործընկերության առաջարկների քննարկումը»,-հաղորդել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Արեւելյան գործընկերությունը դեռեւս առաջարկ է, ոչ թե Եվրամիության կողմից ընդունած ծրագիր: Այս նախաձեռնության նպատակը հարաբերությունների զարգացումն է Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի միջեւ: Սեմնեբին նշել է նաեւ, որ ըստ այդ առաջարկի համագործակցության հիմնական ոլորտները կլինեն առեւտուրը, էներգետիկան ու կայունության հարցերը տարածաշրջանում: Նաեւ հաշվի է առնվել յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններն ու նրա ձգտումները: Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ առաջարկները Արեւելյան գործընկերության վերաբերյալ արդեն հասու են եւ քննարկվելու են առաջիկա 3 ամիսներին: Սեմնեբին ասել է նաեւ, որ Եվրամիությունը հավանություն է տալիս Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ստորագրված Մոսկովյան հռչակագրին: «Մենք հուսով ենք, որ նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը առաջիկայում կհանդիպեն, շարունակելու համար այս երկխոսությունը; ԵՄ-ն նաեւ կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, չմրցակցելով սակայն Մինսկի խմբի հետ»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |