Մայիլյան․ Տարածքային զիջումներն ուղիղ ճանապարհ են ոչ միայն դեպի Արցախի, այլև ՀՀ անվտանգության կործանում

Մայիլյան․ Տարածքային զիջումներն ուղիղ ճանապարհ են ոչ միայն դեպի Արցախի, այլև ՀՀ անվտանգության կործանում

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյնը, անդրադառնալով ԼՂ հակամարտության փուլային կարգավորման նախագծի ակտիվ քննարկման մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պնդումներին, հայտարարել է, որ տարածքային զիջումներն ուղիղ ճանապարհ են ոչ միայն դեպի Արցախի, այլ նաև ՀՀ անվտանգության համակարգի կործանում։

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։ Նա հավելել է, որ 2019-ի ապրիլին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը նոր նախագծեր էին ներկայացվել, որոնք այժմ ակտիվ քննարկվում են։ Լավրովի խոսքով՝ այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցում, ըստ որի՝ առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ մերձակա մի քանի շրջանի ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում։

Մայիլյանի հայտարարության մեջ ասվում է, որ Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման անքակտելի իրավունքը 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ և առնվազն 2 անգամ արտահայտել իր կամքը 2006 և 2017-ին կայացած Սահմանադրության ընդունման հանրաքվեների ժամանակ:

«Վերջերս Արցախում կայացած ընտրությունները համոզիչ կերպով ի ցույց են դրել առկա կոնսենսուսը՝ տարածքային զիջումների անթույլատրելիության վերաբերյալ»,- ասվում է նրա հայտարարության մեջ:

Անդրադառնալով բանակցային գործընթացի ձևաչափի մասին Լավրովի պնդումներին՝ Մայիլյանը նշել է, որ դրա օգտակարության մասին կարելի է դատել միայն արձանագրված արդյունքներով:

Իր հերթին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հակադարձելով Լավրովին, ասել է, որ 2018-ից ի վեր քննարկվել են մոտեցումներն առանձին տարրերի շուրջ, իսկ ինչ վերաբերում է տարածքներին, ամենից բացի, դրանք եննվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ հայկական կողմ չի կարող դիտարկել, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչությունը;

«Հենց եռակողմ, այլ ոչ թե երկկողմ ձևաչափով է արձանագրվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միակ իրական արդյունքը՝ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Այսպիսով, լիարժեք եռակողմ ձևաչափով բանակցությունների 4 տարիների ընթացքում զգալիորեն ավելին է ձեռք բերվել, քան Հայաստան-Ադրբեջան ձևաչափով երկկողմ հանդիպումների ավելի քան 20 տարիների ընթացքում»,- գրել է նա:

Ըստ Մայիլյանի՝ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի շահերը պետք է ներկայացնեն Արցախի պաշտոնատար անձինք, ովքեր ժողովրդի կողմից համապատասխան մանդատ են ստացել, իսկ «ՀՀ-ն, իր կողմից, կշարունակի պաշտպանել ԱՀ շահերը միջազգային ասպարեզում և ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հանդիպումներում»:

Մայիլյանը նշել է նաև, որ ՌԴ ԱԳ նախարարի հնչեցրած առաջարկներն այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների ձևափոխված տարբերակներից մեկն է: Նա հիշեցրել է, որ «մադրիդյան սկզբունքների» հիմնական տարրերի հրապարակումից անմիջապես հետո՝ 2009 թ. հուլիսի 15-ին, Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով թույլ չտալ տարածաշրջանի ստատուս քվոյի խախտում։

«2016 թ. Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիան համոզիչ կերպով ցուցադրել է արցախյան կողմի պնդումների իրավացիությունը հակամարտության նոր սրացման վտանգի մասին՝ ներկայիս ստատուս քվոն փոխելու ցանկացած փորձի դեպքում, որը ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի համար անվտանգության համակարգի հիմքերից մեկն է:

Ինչ վերաբերում է այս փուլում քննարկվող հարցերին, ապա կողմերը կարգավորման որևէ կոնկրետ պլան չեն քննարկում: Դա նշանակում է, որ սեղանին չկան, այսպես կոչված, մադրիդյան կամ այլ առաջարկներ: Ակնհայտ է, որ այժմ առավել հրատապ խնդիրներն են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, զինված ուժերի շփման գծում ռիսկերի նվազեցման մեխանիզմի ներդնումը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Հենց այս հարցերի շրջանակներում են քննարկումներ ընթանում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ, ինչի մասին են վկայում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները: Պաշտոնական Բաքվի հայտարարությունները, որը բազմիցս դժգոհել է առարկայական բանակցությունների բացակայությունից, նույնպես փաստում են, որ կարգավորման որևէ կոնկրետ պլան չի քննարկվում»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---