Հիլարի Քլինթոն. ԱՄՆ նոր վարչակազմը հետեւողական կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում14 հունվարի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Արտաքին հարաբերությունների գծով Սենատի հանձնաժողովում լսումներ են կայացել Հիլարի Քլինթոնին ԱՄՆ Պետքարտուղար նշանակելու վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA), լսումների ընթացքում սենատոր Ռոբերտ Մենենդեզը, որը հայկական շահերի պաշտպանն է հանդիսանում Սենատում, ընդգծեց նոր վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության փաստը հաստատելու կարեւորությունը եւ հույս հայտնեց, որ Հիլարի Քլինթոնը նույնպես պաշտպանելու եւ նպաստելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Սենատորի խոսքերով, Հայոց ցեղասպանությունը աշխարհով մեկ ճանաչված փաստ է: Պետքարտուղարի պաշտոնի թեկնածուն նշել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը հետեւողական կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «AAA-ն ամեն կերպ ողջունում եւ օժանդակում է Հիլարի Քլինթոնի հաստատումը որպես ԱՄՆ Պետքարտուղար եւ համագործակցություն է ակնկալում նոր վարչակազմի հետ»,- հայտնել է AAA Հոգաբարձուների խորհրդի անդամ Աննի Տոտան:«Ես հավատում եմ, որ հայկական բնակչության դեմ Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված եւ իրականացված ողբերգական իրադարձությունները Կոնգրեսին եւ ԱՄՆ նախագահին պարտավորում են ճանաչել եւ հիշել Հայոց ցեղասպանությունը»,- անցյալ տարվա ամռանը` նախագահական քարոզարշավի ընթացքում, հայտնել է Հիլարի Քլինթոնը: Լսումները վարում էր ԱՄՆ արտաքին կապերի գծով Սենատի հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Քերրին: Սպասվում է, որ գալիք երեքշաբթի` անմիջապես Բարակ Օբամայի երդման արարողությունից հետո, Սենատն ամբողջական կազմով կհավաքվի կարճատեւ նիստի, որպեսզի հաստատի Հիլարի Քլինթոնի թեկնածությունը Պետքարտուղարի պաշտոնում: Չորեքշաբթի օրը` առավոտյան, նա կստանձնի իր պարտականությունները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |