Սամվել Կարապետյան. Հայկական եւ պարսկական հուշարձանների յուրացումը Ադրբեջանի համար նորմա է դարձել

PanARMENIAN.Net - Ղարաբաղին հարող ազատագրված տարածքներում միայն Աղդամի մզկիթը եւ մի քանի իսլամական դամբարաններ հանդիսանում են ադրբեջանական հուշարձաններ, իսկ այդ դամբարանների հեղինակներն ու ճարտարապետները ծագումով հայեր են: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը: Պատմաբանի խոսքերով, Գանձակի մզկիթը, որը կառուցվել է Շահ Աբասի օրոք` 1620թ., եւ Շուշիի 18-րդ դարի մզկիթը պարսկական ճարտարապետության հուշարձաններ են: «Բայց ադրբեջանական կողմի համար արդեն նորմա է դարձել ոչ միայն հայկական հուշարձանների, այլեւ պարսկական մզկիթների սեփականացումը: Բաքուն համոզված է, որ եթե այդ հուշարձանները մուսուլմանական են, ապա, համապատասխանաբար, պատկանում են Ադրբեջանին»,- հայտնել է Կարապետյանը` ավելացնելով, որ պարսկական կողմը խիստ վրդովված է Ադրբեջանի կողմից իր հուշարձանների նման սեփականացմամբ:



Ինչպես հաղորդել է ադրբեջանական Trend գործակալությունը, ԹՅՈՒՐՔՍՈՅ-ը (1993թ. Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի կողմից ստեղծված միջազգային կազմակերպություն` Անկարայում գտնվող գլխավոր գրասենյակով) պատրաստում է Լեռնային Ղարաբաղի պատմական եւ մշակութային հուշարձանների ցուցակը, որպեսզի այն ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՈ-յում: «Մենք ջանքեր ենք գործադրելու Ղարաբաղի թյուրքական մշակույթի հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ ընդգրկելու համար»,- ասել է կազմակերպության փոխտնօրեն Ֆիրաթ Փուրթաշը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---