Չնայած Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացմանը, Բաքուն շարունակում է խեղաթյուրել կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր ղեկավարությունը, հավատարիմ մնալով արտաքին քաղաքականության շարունակականությանը, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու, բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ Մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակելու պատրաստակամության մասին` ընդգծելով այդ գործընթացին արցախյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության զեկույցում` 2008թ. գերատեսչության գոր

ունեության մասին: Զեկույցում ընդգծվում է բանակցություններում ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը:



«Փետրվարին Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի էությունը խեղաթյուրող եւ Ադրբեջանի տեսակետները միակողմանիորեն արտահայտող բանաձեւի նախագիծ, որը ՄԱԿ-ի ԳԱ քննարկմանը դրվեց մարտին: Բանաձեւը թեեւ ընդունվեց 39 կողմ քվեարկած ձայներով, այնուամենայնիվ բանաձեւին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը: Ադրբեջանի առաջարկած բանաձեւի նախագիծը չպաշտպանեցին ՄԱԿ-ի անդամ պետությունների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում` ԵՄ անդամ բոլոր երկրները»,- նշվում է զեկույցում:



Ադրբեջանական կողմը փորձեր կատարեց ներկայացնել ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւը որպես բանակցությունների հիմք, ժխտելով Մադրիդյան առաջարկությունների գոյությունը, եւ ջանաց լուծարել Մինսկի խմբի բանակցային ձեւաչափը:



ՀՀ ԱԳՆ նշում է, որ 2008թ. տեղի են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երկու հանդիպում` հունիսի 6-ին` Սանկտ-Պետերբուրգում ու նոյեմբերի 2-ին` Մոսկվայում: Մոսկովյան հանդիպումը, որ կազմակերպվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ եւ նախաձեռնությամբ, կարեւոր հանգրվան հանդիսացավ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից հանդիպման արդյունքում ստորագրվեց հռչակագիր, որը նախատեսում է բանակցությունների շարունակումը Մինսկի խմբի շրջանակներում եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա, միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված եւ միջազգային երաշխիքներով ամրապնդված ԼՂ հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորում: Կարեւորվում է նաեւ վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկումը:



Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանձնարարությամբ երկու երկրների արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների շուրջ բանակցությունները: Տեղի է ունեցել արտգործնախարարների 7 հանդիպում:



«Չնայած բանակցությունների ակտիվացմանը, ադրբեջանական կողմը շարունակեց խեղաթյուրել բանակցային գործընթացի ողջ էությունը` շարունակաբար շեշտը դնելով միջազգային իրավունքի միայն մեկ` տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում էր հայտարարել ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծման հնարավորության մասին: Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով ընդգծվում է Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում ձեւավորված դրական միտման պահպանման կարեւորությունը: Հայտարարությունում հատուկ շեշտվում է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ընդգծում է ՀՀ ԱԳՆ-ն:



Դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 16-րդ հանդիպումն ընդունեց հայտարարություն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ, որտեղ ողջունելով Մոսկվայի հռչակագիրը, ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարները կոչ են անում շարունակել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում ու Մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Կոչ է արվում ձեռնամուխ լինել խաղաղության համաձայնագրի մշակմանը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել զինադադարն ամրապնդելու համար:



Հայաստանը հաստատակամ է` չեզոքացնելու բանակցային գործընթացի առաջընթացի ճանապարհին ստեղծվող խոչընդոտները եւ շարունակելու բանակցությունները Մոսկովյան հռչակագրի եւ Հելսինկիում ընդունված հայտարարությունների ոգուն համապատասխան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---