Հայաստանը պատրաստ չէ ԵՄ մտնելու, ինչպես եւ դրան պատրաստ չէ ինքը` ԵՄ-ն23 հունվարի 2009 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մոտ ապագայում չի կարողանա ԵՄ անդամ դառնալ, նա դեռեւս պատրաստ չէ դրան, ինչպես եւ, ի դեպ, պատրաստ չէ ԵՄ-ն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: «Մենք դեռ չենք մարսել մեր նոր անդամներին, այնպես որ ընդլայնման մասին դեռեւս խոսք անգամ չի կարող լինել: Բայց կա Եվրոպայի հարեւանության քաղաքականությունը (ENP), որի շրջանակներում Հայաստանը եւ այդ քաղաքականության մեջ ներգրավված բոլոր երկրները կարող են շատ ավելիին հասնել, քան Եվրամիությանն անդամակցելով»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: Նրա կարծիքով, Հայաստանն արդեն գնահատել է ENP հետ կապված շահը: «Ձեր երկիրը ճիշտ ուղու վրա է, իսկ ԵՄ-ն աջակցելու է բոլոր ոլորտներում բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Սմեսովը` ավելացնելով, որ Հայաստանի մասին խոսելիս նա նկատի ունի ENP-ին միացած բոլոր երկրներին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |