Մարուքյան․ Չենք մասնակցելու Ծառուկյանին հարցով քվեարկությանը

Մարուքյան․ Չենք մասնակցելու Ծառուկյանին հարցով քվեարկությանը

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործի նկատմամբ քաղաքական հսկողություն կա, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես` ինքս, որպես Ծառուկյանի հետ վատ հարաբերություններ ունեցող, ձեզ ասում եմ, որ ազնիվ չեք։ Դուք չեք եկել փետրվար ամսին կալանավորելու, 2019-ի հունվարին չեք եկել, այլ այդ ժամանակ ելույթներ էիք ունենում, որ ճիշտ է, որ ԱԺ փոխխոսնակը ԲՀԿ-ից լինի։ Հիմա արդեն այդպես ճիշտ չէ։ ԼՀԿ-ն գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք, չենք մասնակցելու այս ֆարսին»,-հայտարարել է Մարուքյանը։

Նա նշել է, որ եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, իրեն հետաքրքիր է, թե «Իմ քայլի» 88 պատգամավորներ միաձայն կքվեարկեն, թե ոչ։

ԱԺ-ում քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---