Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունն ԱԺ-ում է16 հունիսի 2020 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու համար՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատախազը հայտնել է, որ 2017-ի ընտրություններից առաջ թեկնածուների օգտին քվեարկելու համար ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ՝ ընդգրկելով ԲՀԿ տարածքային, կենտրոնական մարմինների անդամներին, այլ անձանց։ Նա նշել է, որ միջնորդության մեջ ներկայացված են ապացույցներ, որոնք հիմք են տալիս կասկածի հիմնավորման համար։ «Խուզարկության առգրավման արդյունքները, համապատասխան անձանց ցուցմունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու համար»,- նշել է գլխավոր դատախազը` հավելելով, որ ազատության մեջ մնալով Ծառուկյանը կարող է խոչընդոտել գործի ընթացին։ Քվեարկությունը կանցկացվի 17։05-ից 17։50-ի ընթացքում։ Այն կտևի 40 րոպե, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները չեն մասնակցի քվեարկությանը։ ԱԺ-ն հունիսի 16-ին կողմ է քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |