Փաշինյան․ Պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ասում են՝ ճնշում եք ընդդիմությանը18 հունիսի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի, ընտրակաշառքի, ընտրակեղծիքի դեմ, իսկ հիմա, երբ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանը ճնշում եք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրում վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային արձագանքին։ «Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,- ասել է վարչապետը: Հունիսի 17-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»: Ավելի վաղ ԱԺ-ն համաձայնություն էր տվել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու գործընթաց սկսելուն։ Իր հերթին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Տուսկը Հայաստանը տեսնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աչքերով, իսկ նրա հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |