Ղարաբաղյան հակամարտության լուծման համար օտարազգի խաղաղարարական հավաքակազմերի կարիք չկա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության լուծման համար օտարազգի խաղաղարարական հավաքակազմերի կարիք չկա: Այդ մասին այսօր Երեւանում Բանակի օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Նա նշեց հայկական բանակի զգալի առաջընթացը վերջին տարիներին` ինչպես ռազմական կադրերի նախապատրաստման առումով, այնպես էլ բացասական երեւույթների դեմ պայքարում: «Բացի պետության կողմից բանակի վրա ծախսվող զգալի միջոցներից, Հայաստանը ռազմական տեխնիկա է ստանում ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի երկրներից: Դա, օրինակ, ռադիոկայաններն են, որոնք Հայաստանը ստացավ անցյալ տարի: Բայց ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ոչ թե գլխավոր, այլ` զուգահեռ երեւույթ է»,- նշեց Տեր-Թադեւոսյանը: Նա ընդգծեց նաեւ հայ զինծառայողների կրթության բարձր մակարդակը, նրանց հաջողությունները միջազգային հրապարակում:



Խոսելով հայկական բանակի այսօրվա վիճակի մասին` գեներալ-մայորն ասեց, որ իրադրությունը բոլոր ռազմական կայաններում գրեթե նույնն է: «Այսօր զինծառայողների խնդիրները հաճախ մանր են, կենցաղային եւ քաղաքացիական, մինչդեռ նախկինում նրանց ծնողները բողոքում էին, որ վատ են սնվում եւ մրսում են»,- ավելացրեց նա: Ինչ վերաբերում է անկախ կրթության եւ այլ գործոններից բոլոր 18-ամյա երիտասարդների պարտադիր զորակոչման մասին օրինագծին, ապա, ինչպես նշեց Արկադի Տեր-Թադեւոսյանը, թեեւ դա միանշանակ օրենք չէ, դրանում լուրջ անհրաժեշտություն կա, որը թելադրված է բանակի քանակության ապահովմամբ 1990-ական թթ. ծնելիության անկումի պատճառով, չնայած նրան, որ դա կարող է բացասապես անդրադառնալ կրթության մակարդակի վրա: «Ընդ որում, զորակոչման տարիքը` 18 տարեկան, որոշ վերապահումներով օպտիմալ է համարվում»,- ասել է գեներալ-մայորը:



Իսկ ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին եւ հակամարտության կարգավորման գործում նրանց դերին, ապա գեներալ-մայորը կասկած է հայտնել նրանում, որ դրանք ընդունակ են պահպանելու չեզոքություն ու հայկական եւ ադրբեջանական կողմերի իրավահավասարություն: Չնայած, որ խաղաղարարների համար դրական կերպար է ստեղծվել, նրանց գործողությունները Կոսովոյում շատ հարցեր առաջ բերեցին, առավել եւս, որ նման ուժերը միշտ էլ պատվիրատու ունեն: «Սովորաբար դա ՆԱՏՕ-ի երկրներն են, այդ թվում` հազվադեպ չեն աշխատանքները Թուրքիայի վերաբերյալ: Քանի որ հայկական կողմը արտաքին խաղաղարարների մասնակցության տխուր փորձառություն ունի, նկատի ունենք «Օղակ» գործողությունը, օտար խաղաղարարական հավաքակազմերի օգնությունը մեզ դժվար թե պետք գա»,- ամփոփել է Տեր-Թադեւոսյանը:



1991թ, ապրիլ-հունիս ամիսներին ԼՂԻՄ կազմակերպչական հանձնաժողովի (Վ.Պ.Պոլյանիչկո, գեներալ Սաֆոնով) եւ արտակարգ իրադրության շրջանի հրամանատարության տնօրինության ներքո գտնվող զորքերը, ինչպես նաեւ Ադրբեջանի ԽՍՀ տնօրինությանը հանձնված ԽԲ 23-րդ դիվիզիան (գնդապետ Բուդեյկին), Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՕՆ ջոկատների հետ համատեղ ձեռնարկեցին Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության տեղահանման լայնամասշտաբ գործողությունը` այսպես կոչված «Օղակ» գործողությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---