Այսօր Ջավախեթիի ժողովրդագրական հավասարակշռությունը փոխելն անիրական է

PanARMENIAN.Net - Հայկական կողմն ավելի լավ է օժանդակի դեռեւս Խորհրդային Վրաստանի ժամանակ Ջավախեթիում կազմավորված ստատուս-քվոն: Բայց տարբեր պատճառներով այն ձեռնտու չէ Վրաստանին, եւ նա այդ շրջանի հայկական գործիչներին դիտարկում է որպես թշնամիների: Հենց այդ պատճառով վրացական վերնախավը փորձում է փոխել իրադրությունը շրջանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, չնայած ժողովրդագրական քաղաքականություն վարելու եւ բնակչության կազմը փոխելու փորձերին, դա դժվար թե կարող է իրական փոփոխությունների հանգեցնել: «Մենք արդեն ունենք նման օրինակ. դա սահմանակից Գորելովկա գյուղն է, որը նախկինում բնակեցված էր էթնիկական ռուսներով, բայց հիմա նրանք հեռանում են, եւ գյուղը 70-80%-ով հայերով եւ հարեւան գյուղերից տեղափոխվող մարդկանցով է բնակեցվել, եւ ոչ թե` աջարացիներով: Չնայած կենտրոնի կողմից ժողովրդագրական ճնշմանը, Ջավախեթիում միայն մեկ վրացական գյուղ է հայտնվել»,- ասել է Մինասյանը:



Հայ քաղաքագետի կարծիքով, որ Ջավախեթիի խնդիրների հանդեպ ակտիվությունն ավելի լավ է ցուցաբերեն սփյուռքի հայկական կազմակերպությունները եւ Հայաստանի ոչ կառավարական սեկտորը: «Երբ Վրաստանն ակտիվորեն շարժվում է եվրոպական ուղղությամբ, հարկ է ուշադրություն դարձնել, որպեսզի նա պահպանի էթնիկական, լեզվական, կրոնական եւ այլ փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի եվրոպական նորմերը»,- նշել է նա: Ընդ որում, նա ավելացրել է, որ Հայաստանում չկան ինչ-որ լուրջ հակավրացական տրամադրություններ:



Շոշափելով Ախալցխայի ձերբակալությունների թեման` փորձագետն ասել է, որ դեռեւս վաղ է որեւէ հստակ պատճառ մատնանշել: «Բայց, քանի որ ձերբակալվել էին հայկական ավանդական կուսակցությունների հետ կապված Հայկական օգնության միության (ԱՕՄ) հետ առնչվող անձինք, դա նշանակում է, որ Վրաստանի քաղաքականության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք արտահայտվել են այդ գործողություններով»,- ընդգծել է Մինասյանը:



Հայկական օգնության միությունը հասարակական կազմակերպություն է, որը գործում է ՀՅԴ կուսակցության աջակցությամբ: Ունի իր գրասենյակները աշխարհի բոլոր հայկական համայնքներում:



«Վրաստանի ՆԳՆ ձերբակալել են երկու հոգու, որոնց կասկածում են ապօրինի զինված խմբավորման ստեղծման եւ լրտեսության մեջ: Հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու` Գրիգոլ (Գրիգոր) Մինասյանին եւ Սարգիս Հակոբջանյանին, որոնց կասկածում են ապօրինի զինված խմբավորման ստեղծման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ՔՕ 223 հոդվածի 1-ին մասի («ապօրինի զինված խմբավորման ստեղծում կամ կառավարում») ու 314 հոդվածի 1-ին մասի («լրտեսություն») համաձայն ձերբակալված Մինասյանի եւ Հակոբջանյանի վերաբերյալ այդ հոդվածներով գործը վարում է ՆԳՆ կոնտրհետախուզության բաժինը»,- հունվարի 23-ին հայտարարել են Վրաստանի ՆԳՆ-ում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---