Forbes. Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ 5-րդ մարդն է21 հուլիսի 2020 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում. նա բարձրացել է 5-րդ հորիզոնական՝ $72․2 մլրդ կարողությամբ։ Հուլիսի սկզբին գործարարն աշխարհում 22-րդ ամենահարուստ մարդն էր ($46.3 մլրդ)։ «Ինձ բացարձակ միևնույն է։ Բոլոր թվերն աճում և նվազում են։ Իրապես կարևորն այն է, որ մենք ստեղծում ենք արտադրանք, որը դուր է գալիս մարդկանց», - դեռ հուլիսի սկզբին կտրուկ հարստանալուն արձագանքել էր Մասկը։ Նա իր կարողությամբ աշխարհում զիջում է 4 մարդու՝ Ջեֆ Բեզոսին ($189 մլրդ), Առնո Բեռնարին ($113.8 մլրդ), Բիլ Գեյթսին ($113.4 մլրդ), Մարկ Ցուկերբերգին ($90.3 մլրդ)։ Հուլիսի 1-ին Tesla-ն դարձել էր աշխարհի ամենաթանկ բաժնետոմս ունեցող ավտոմոբիլային ընկերությունը։ Այն արտադրում է էլեկտրամոբիլներ։ Մայիսի վերջին Մասկին պատկանող SpaceX-ը դարձել էր առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ էր դուրս բերել տիեզերք։ Այնտեղ էին ուղարկվել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |